вторник, 29 марта 2011 г.

Մեր դպրոցը

  Զատիկը 78 դպրոցում


 Ապրիլի 22-ին օրինակելի դաս կազմակերպվեց  VIIգ դասարանում նվիրված <<Զատկի>> օրվան: Դասը շատ հետաքրքիր կառուցվեց:
Երեխաները նախօրոք պատրաստել էին գեղեցիկ պատի թերթեր և ձևավորել դասասենյակը, պատրաստել էին դեկորացիաներ, ներկել և զարդարել ձվեր, գեղեցիկ ձևավորել էին զատկի սեղանը: Երեխաները հանդես եկան հետաքրքիր տեղեկություններ հաղորդելով կապված Զատկի տոնին, անգլերեն լեզվով կարդացին աղոթքը շատ խորհրդավոր մոմերի լույսերի տակ: Դիտեցին հետաքրքիր վիդեոֆիլմ Հիսուսի հարության վերաբերյալ և ունկնդրեցին հիանալի երաժշտություն: Այնուհետև բաժանեցին իրենց բացիկները, րոնք իրենք էին պատրաստել և մաղթանքներ հղեցին: Վերջում բաժանվեցին ներկված ձվերը, որոնք այդ օրվա խորհուրդն էին հանդիսանում:


 








Դասը վարում էր անգլերենի ուսուցչուհի Նունե Հունանյան
 

Շնորհադես Խնկո Ապոր անվան գրադարանում


2011թ ապրիլի 22- ին <<Խնկո Ապոր>> գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հայերեն-պարսկերեն բառարանի շնրհանդեսը, որին մասնակցում էին պարսից լեզուն ուսումնասիրող աշակերտները, ուսուցիչները, բառարանի հեղինակը և այլ խմբագիտներ: Այդ շնորհանդեսին մասնակցում էին նաև թիվ 78 դպրոցի աշակերտները, ուսուցիչները: Հայերեն- պարսկերեն բառարանը տպագրել է <<Անկյունաքար>> հրատարակչությունը (տնօրեն` Խաչիկ Գրիգորյան) բառարնի հեղինակը Տիգրան Դավթյանն է: Նրանք ներկայացրեցին բառարանը` վստահ լինելով, որ այն կօգնի պարսից լեզվի ուսումնասիրությանը:
Այդ բառարանը մեծ խթան է հանդիսանում մշակույթային կապերի ամրապնդման համար: Բեմից գրքի հեղինակը հարցեր ուղղեց աշակերտներին: Աշակերտները արտասանեցին, զրուցեցին բառարանի հեղինակի հետ և ստացան իրենց հարցերի պատասխանները:
Թիվ 78 դպրոցի ուսուցչուհի Ռ. Գրիգորյանը շնորհակալիթյուն հայտնեց բառարանի հեղինակին: Այն մեծ հնարավորություն է ընձեռում լեզվի թարգմանության համար:  

 







Շաբաթօրյակ Մաշտոցի անվան այգում

16.04.2011թ. մասնակցում էինք <<Բնության պահպանության  նորվեգական ընկերության>> կազմակերպության SPARE – ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագծի շրջանակներում  կազմակերպված շաբաթօրյակին, որին մասնակցում էին  8-րդ դասարանի թվով 10 աշակերտներ: Մաքրում էինք Մաշտոցի անվան այգու տարածքը: Աշակերտները հաճույքով մաքրեցին, կտրեցին ծառերի չորացած ճյուղերը: Աղբը լցրեցին նախապես բաժանված պարկերի մեջ: Այդ բոլորից հետո տնկեցին Գիհու տնկիներ:
Ուսուցչուհի` Գ. Սամվելյան









ԿՈՉ
Օգնենք Ճապոնիային

15.04.2011թ բնապահպանության նախարարությունում մասնակցել ենք <<Օրիուս>> կենտրոնի կողմից կազմակերպված <<Օգնենք Ճապօնիային>> կոչին, որը Ամերիկայում գտել է մի մեծ կազմակերպության,որը պատրաստ է վճարել գունավոր թղթից պատրաստված կռունկի համար 2$:
Ինչքան այդպիսի կռունկներ մենք ուղարկենք Ամերիկա այնքան գումար այդ կազմակերպությունը կփոխանցի Ճապօնիայի տուժածներին:
Պատրաստած կռունկները կազմակերպության կամավոր Ջոյ Ն աշին կուղարկի Ամերիկա: Ծրագրին մասնակցում էին դպրոցի 7-րդ  դասարանների թվով 12 աշակերտներ, իսկ հաջորդ օրը  դպրոցի ողջ անձնակազմը իր աշակերտների հետ միասին մասնակցում էր այդ գործընթացին:

 







 Ծրագրի կազմակերպիչներն էին կենսաբանության ուսուցչուհիներ` Գոհար Սամվելյանը
Գեղանուշ Սահակյանը
 Էքսկուրսիաներ  IIIգ դասարանում

Եռաբլուր
Էքսկուրսիաները կազմում են երեխաների առօրյա կյանքի մի մասնիկը: Այս անգամ նրանք այցելեցին Եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոս ազատամարտիներին:



Էջմիածին
Երեխաները հարմարավետ ավտոբուսով ուղեվորվեցին հայ ժողովրդի հոգևոր կենտրոն` Էջմիածին: Մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ էին երեխաները լսում էքսկուրսավարին:
Քահանա Տեր Ասողիկը օրհնեց երեխաներին և մաղթեց ամենայն բարիք:
Երեխաները մեծ տպավորություններով վերադարձան Երևան:










Պատրաստենք մեր ձռքերով


IIIգ  դասարանի երեխաների առօրյան ավելի հետաքրքիր են դարձնում ոչ միայն էքսկուրսիաներն ու միջոցառումները, այլ նաև գործնական աշխատանքները: Այս անգամ գործնական աշխատանքը տեխնոլոգիա առարկայից էր: Երեխաները հմտորեն պատրաստեցին իրենց սիրած աղցանները և հյուրասիրեցին իրենց ընկերներին ու ուսուցիչներին:


Համագործակցություն ծնողների հետ
 








Դպրոցում գործում է միջոցառումների նոր շարք <<Դասը վարում է ծնողը>> խորագրով: IIIգ դասարանի երեխաների համար հետաքրքիր է դարձել, երբ ուսուցչի փոխարեն տեսնում են իրենց ծնողներին, որոնք իրենց կյանքի փորձն ու մասնագիտական հմտություններն ու գիտելիքները փոխանցում են երեխաներին: Ծնողները սիրով են համագործակցում դպրոցի հետ: Դասերը բազմազան են և բազմաբովանդակ:






Լինենք օրինապահ

 Ապրիլի տասնվեցին  Հայաստանի հանրապետությունը նշում էր ոստիկանության տասնամյակը :Այդ կապակցությամբ ապրիլի տասնչորսին Խնկո ապոր գրադարանում հրավիրվեց կոնֆերանս`”Լինենք օրինապահ” խորագրով, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության գլխավոր վարչությունից`գնդապետ Նելլի Դուրյանը, անչափահասների  գործերի բաժնի պետի տեղակալ` Արթուր Վարդանյանը, մանկավարժ, հոգեբան և աշակերտներ` տարբեր դպրոցների բարձր դասարանցիներից:

            Կոնֆերանսը  սկսվեց գրադարանի կրտսեր սաների ողջույնի խոսքով, որին մասնակցում էր նաև մեր 78 դպրոցի երրորդ դասարանի աշակերտ Ֆելիքս Մեհրաբյանը:
            Քննարկվեցին բոլոր ներկաներին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ծնողների և երեխաների փոխհարաբերություններին և առհասարակ այն միջավայրին, որն անհրաժեշտ է օրինապահ քաղաքացի մեծացնելու համար: Չէ որ փոքր տարիքից է ձևավորվում անհատը, ով հետագայում պետք է իր վարքով և գործունեությամբ ծառայի հասարակությանը:
            Քննարկմանը ակտիվորեն մասնակցում էին մեր դպրոցը ներկայացնող` իններորդ և տասնմեկերորդ դասարանների աշակերտները:
Կոնֆերանսն ավարտվեց գրադարանի կամավորների բեմեդրած փոքրիկ ներկայացմամբ

Ֆրանկոֆոնիայի օրերը մեր դպրոցում


Երևանի հ.78 դպրոցում ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված հանդիսությունների շրջանակում կազմակերպվեց միջոցառում “Իմ Նորմանդիա” խորագրով:Մասնակցում էին 6-11-րդ դասարանների ավելի քան 35 աշակերտ:Միջոցառմանը ներկա էին ֆրանսիական դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ,ԳՌԵՖ կազմակերպության ներկայացուցիչ պ. Ժան-Պիերը:
Բեմը ձևավորված էր Նորմանդիայի խորհրդանիշներով,տեսարժան վայրերի նկարներով:Աշակերտները ներկայացրին շրջանի պատմական կարևոր իրադարձությունները,նորմանդացի բանաստեղծներին և երգիչներին,փոքրիկ ներկայացումներ:
Միջոցառումը իրագործվեց Ռ. Սուքիասյանի ջանքերով,աշակերտների նվիրումով,համառ կամքով և աշխատասիրությամբ:

Une belle manifestation a eu lieu a l’école N 78 d’Erevan, consacrée au 1100 anniversaire de l’unification de la Normandie à la France, en presence du représentant du GREF M. Jean-Pierre, des profs et des élèves de l’école francaise en Arménie.
La scène était decorée de symboles de Normandie, de ses paysages et des curiosités. On a chanté l’hymne de la Normandie. A cette matinée prenaient part les élèves des classes de sixième et de septième, ainsi que les élèves des classes bilingues. Ils ont presenté l’histoire et la géographie de la Normandie, ils ont recité les vers des poètes normands consacrés à leur patrie et ont dansé des danses normandes. Les spectateurs y ont trouvé plaisir et joie.L’auditoire etait ravi de l’interprétation des chansons et de petites scènes historiques.
C’etait vraiment une belle soirée dans le cadre de la francophonie, qui a été organisé par R. Soukiassian.



Միջոցառում նվիրված Նոռուզին









2011թ. Ապրիլի 1-ին Երևանի հ.78 դպրոցի համակարգչային սենյակում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Նոռուզին (Իրանցիների Նոր տարին է, որը նշվում է մարտի 21-ին և տևում է 13 օր ):
Միջոցառմանը մասնակցում էին պարսից լեզուն ուսումնասիրող 18 աշակերտներ տարբեր դասարաններից:

Աշակերտները ներկայացրեցին, թե ինչպես են “Նոռուզը” նշում Իրանում, ինչ ավանդույթներ ունեն, արտասանեցին  Նուռուզին նվիրված բանաստեղծություններ: ՏՀՏ-ի օգնությամբ ցուցադրվեց իրանական մշակույթին վերաբերող մի տեսանյութ:

 
Ճանաչենք մեզ շրջապատող աշխարհը





1.04.2011
Կրկին մեր դպրոցի դահլիճը ողողված էր մանկան խինդով, խանդավառությամբ: Առիթը IV դասարանցիների միջև կազմակերպված մրցույթ-վիկտորինան էր: “Ես և շրջակա աշխարհը” առարկայի շրջանակներում պատրաստվել էին հարցադրումներ 10 փուլով:
Ծավալվեց համառ պայքար. Երեխաների զենքը տարվա ընթացքում ամբարած գիտելիքն էր: Արդյունքում 18,5 միավորով առաջին տեղը զբզղեցրեց IVգ դասարանը, 18 միավորով` IVբ դասարանը, 17 միավորով` IVա դասարանը: